Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ինչ են «թաքցնում» Պոմպեյի 1900-ամյա մումիաները

Ինչ են «թաքցնում» Պոմպեյի 1900-ամյա մումիաները
01.10.2015 | 19:04

79 թ.Վեզուվի սոսկալի հրաբխի պատճառով կործանված Պոմպեյ քաղաքը շարունակում է հետաքրքրել գիտական հանրությանը: Ինչպես նշում է The Daily Mail-ը, ուսումնասիրվել են լավայի ու մոխրի քարացած խառնուրդի մեջ ամփոփված մարդկային կմախքները, որ ունեն 1900 տարվա պատմություն: Մասնագետներն ամենայն մանրամասնությամբ սքանավորել են ժամանակի մեջ սառած արձանները` պարզելու համար, թե ինչ է «թաքնված» ներսում: Նմուշներից մեկը 4-5 տարեկան տղա երեխա է, նրան հայտնաբերել են տղամարդու և կնոջ սառած մարմինների կողքին։ Անցած հարյուրամյակներում հիանալի պահպանվել են ոչ միայն նրա ատամներն ու բոլոր ոսկորները, այլև՝ հագուստը:

Դիտվել է՝ 1296

Մեկնաբանություններ